Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պեսկովը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին

Պեսկովը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին
02.12.2019 | 23:30

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն 2020-ի հունվարի 8-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա չի բացառել, որ բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում: «Առայժմ խոսքը վերաբերում է Ստամբուլին, բայց դեռ ժամանակ կա, առայժմ բոլոր մանրամասները համաձայնեցվում են», - ավելացրել է Պեսկովը:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ